Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նշել է իր կարծիքով երեք լավագույն հարձակվողներին այս պահի դրությամբ:
«Ես կասեի Խոսելուն, Քեյնը և Լևանդովսկին: Ես Ռոբերտի մեծ երկրպագուն եմ և սիրում եմ դիտել նրա խաղը:
Անձամբ ինձ համար նա Լուիս Սուարեսի և Կարիմ Բենզեմայի հետ միասին վերջին տասնամյակի լավագույն հարձակվողներից է։ Քե՞յնը․․․ Նա իսկական գոլային մեքենա է»,- ESPN-ին ասել է Մորատան:
Հիշեցնենք, որ Մորատան Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում դարձել է 7 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։