Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հրաժարվել է Սաուդյան Արաբիայի ակումբների շահավետ առաջարկներից՝ կարիերան արքայական ակումբում շարունակելու համար։
Այս մասին հայտնում են Marca թերթը։
Ուրուգվայցի կիսապաշտպանն անմիջապես մերժել է բոլոր այն առաջարկները, որոնք ստացել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆեդերիկոն իր ապագան կապում է բացառապես Մադրիդի «Ռեալի» հետ և ցանկանում է դառնալ մադրիդյան թիմի ավագը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։