Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Միլանը» երեկ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։
«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանն այդ խաղում գոլային փոխանցում է կատարել Քրիստիան Պուլիշիչին:
Դարպասապահը եզակի ռեկորդ է սահմանել՝ գոլային փոխանցում կատարելով երրորդ մրցաշրջանն անընդմեջ։
Այժմ նա դարձավ Իտալիայի առաջնության ռեկորդակիրը նման վիճակագրությամբ։