«Միլանի» լեգենդ և «ռոսոներիների» նախկին տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին կիսվել է իր ապագայի վերաբերյալ մտքերով։
«Վեց ամիս հետո եմ խոսում։ Կան մարդիկ, ովքեր անցնում են առանց «Միլանի» ինքնության և պատմության նկատմամբ իրական հարգանքի։ Եվ կան ուրիշներ, որոնք կապված են նրա իդեալների հետ, որոնց հանդեպ սերը դեպի Միլան մնում է անվերապահ։
Իմ ապագա՞ն․․․ Սահմանափակ այլընտրանքներ կան, երբեք այլ իտալական ակումբում չեմ աշխատի։ Թերևս միայն արտասահմանյան թոփ-ակումբում։
Ես սիրում եմ հաղթել և կառուցել: Սաուդյան Արաբիա՞․․ Ո՞վ գիտի, միգուցե սա ևս տարբերակ է»,-Մալդինիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։