«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե արժե՞ արդյոք հրաժարվել VAR համակարգի կիրառումից Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Ոչ, ես չեմ կարծում, որ VAR-ը պետք է հանվի: Կարծում եմ, որ մենք կարող ենք բարելավել նրա աշխատանքը, և փորձում ենք դա անել: VAR-ի նման տեխնոլոգիաները, հավանաբար, անհրաժեշտ են խաղը բարելավելու համար, և մենք պետք է դրան վերաբերվենք որպես այդպիսին: Մեծ փոփոխություններ են տեղի ունենում։
Տեխնոլոգիան հսկայական պատասխանատվություն է ստանձնում խաղերում, և ժամանակ է պահանջվում, որպեսզի ամեն ինչ ճիշտ գործի: Եթե մենք ճիշտ օգտագործենք տեխնոլոգիաները, լսենք մարդկանց կարծիքը, լինենք բաց և կառուցողական, ապա կարծում եմ, որ իսկապես լավ արդյունքների կհասնենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։