«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է այն հարցին, թե արդյոք միլանյան ակումբի ֆուտբոլիստներին չի՞ մոտիվացնում այն փաստը, որ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում մի քանի միավորով հետ են մնում իրենց մրցակիցներից։
«Եթե իմ խաղացողներից որևէ մեկը չի հավատում, որ առաջնության մնացած 25 տուրերում մենք կարող ենք շրջանցել «Ինտերին» և «Յուվենտուսին», ապա նրանք չպետք է գային երեկվա մարզմանը։ Սակայն նրանք բոլորը եկել են, քանի որ դրա համար նրանց վճարում են, և նաև այն պատճառով, որ հավատում են դրան»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։
























































