«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է լոնդոնյան ակումբի վիճակի մասին՝ դեկտեմբերի 3-ին կայանալիք «Բրայթոնի» հետ Պրեմիեր լիգայի խաղից առաջ։
«Այն բանից հետո, երբ ես վերանայեցի «Նյուքասլի» հետ պարտված հանդիպումը, ես ինձ ավելի վատ էի զգում, քան խաղի ավարտից անմիջապես հետո: Ես դաժան եմ եղել իմ խաղացողների նկատմամբ՝ թե՛ թիմի ներսում, թե՛ լրատվամիջոցներում: Նաև կարծում եմ, որ սխալ էր մարզչական շտաբի մոտեցումը, ուստի մենք նույնպես պատասխանատվություն ենք կրում։
Այս շաբաթը լավ շաբաթ էր հասկանալու համար, թե ինչն է պետք բարելավել: Մենք պետք է ավելի հետևողական և հասուն լինենք։ Երբեմն նման բարդ իրավիճակները օգնում են թիմին աճել, և դա մրցակցի մասին չէ:
Մենք հաղթեցինք «Տոտենհեմին», բայց պարտվեցինք «Նյուքասլին», այնպես որ կարելի է ասել, որ մենք մեր ամենավատ թշնամին ենք և պետք է կենտրոնանանք ներքին խնդիրների վրա: Եթե լավ մարզավիճակում լինենք, լավ կխաղանք, իսկ «Բրայթոնը» մեզ համար մեծ խնդիր չի լինի»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
























































