Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը գնահատել է Լա Լիգայի ներկայիս մակարդակը։
«Լա Լիգան այժմ շատ ավելի հավասար է դարձել, քան նախկինում: Բոլոր թիմերը շատ լավն են, և յուրաքանչյուր հանդիպում շատ բարդ է։ Լա Լիգան շատ մրցունակ է. Ամբողջ աշխարհը խոսում էր Կրիշտիանուի և Մեսսիի մասին, բայց հիմա առանց նրանց Լա Լիգայում պայքարելն ավելի դժվար էր, քան նախկինում էր։ Լա Լիգան դեռ շատ մրցունակ է, այստեղ հիանալի խաղացողներ կան»,- Օբլակի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: