Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպե Լուիսը 38 տարեկանում հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Պաշտպանը «Ատլետիկոյի» հետ միասին հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ՝ Եվրոպայի լիգան, երկու անգամ էլ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Նա «Չելսիի» հետ դարձել է նաև Անգլիայի չեմպիոն։
























































