Էրիկ տեն Հագը շարունակում է վստահել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանային։
Ինչպես հայտնում է ESPN-ը, մանկունիացիների մարզիչը աջակցում է կամերունցուն և դեռ կարծում է, որ նրա տեղափոխությունը ճիշտ որոշում էր։
Օնանան այս մրցաշրջանում մի քանի առանցքային սխալ թույլ տվեց, մասնավորապես երկուսը Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» հետ խաղում (3:3): Այնուամենայնիվ, Տեն Հագը վստահ է, որ դարպասապահը կարող է շտկել իրավիճակը:
Բացի այդ, մարզիչը կարծում է, որ Օնանայի խաղի դրական կողմերը գերազանցում են բացասականներին: Ըստ մարզչի՝ Անդրեի ոճն ավելի համահունչ է թիմային խաղի իր տեսլականին, քան Դավիդ Դե Խեայի ոճը։