«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է իր ապագայի մասին։
««Յուվենտուսում» ինձ զգում եմ ինչպես տանը և երբեք չեմ մտածել հեռանալու մասին։ Տեղափոխվե՞լ Սաուդյան Արաբիա։ Ես խաղում եմ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում, հպարտանում եմ դրանով և հիմա ինձ այստեղ եմ տեսնում»,- Վլահովիչի խոսքն է մեջբերել Gazzetta dello Sport-ը։
Այս մրցաշրջանում 23-ամյա սերբը 11 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 5 գոլի հեղինակ։