Անխել Դի Մարիան քննադատել է Նիդերլանդների հավաքականին Արգենտինայի դեմ խաղում խաղաոճի համար։
Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում Արգենտինան հաղթեց հոլանդացիներին (2:2, 4:3՝ 11 մետրանոցներով)։
«Հանդիպումը դիտարժան էր, անթերի: Նիդերլանդների հավաքականը ոչ-ոքի խաղաց հիմնական ժամանակում՝ երկար փոխանցումների շնորհիվ։ Իսկ հետո նրանք ասում են․ «Այո, մենք նույնպես ֆուտբոլ ենք խաղում»: Բայց սա ֆուտբոլ չէ, սա գնդակ նետել է։ Այդպես էլ նրանք ոչ-ոքի խաղացին։
Ի վերջո, մենք առաջ գնացինք և հաշվի առնելով մեր խաղը, արժանի հաղթանակ տարանք»,- ասել է «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը: