«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում ԼԱՍԿ-ի նկատմամբ (4:0) տարած հաղթանակի մասին։
«Ամենակարևորն այն է, որ մենք գլխավորում ենք խումբը, և դա չի փոխվի։ Շատ լավ պահեր եղան, իսկ որոշներն ինձ այնքան էլ դուր չեկան: Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է աճել ու զարգանալ։ Լավ ֆուտբոլ կար, բայց այս խաղը պետք է ավարտվեր մինչև ընդմիջում: 2:0 և 3:0 հաշիվներով մենք մի փոքր բացեցինք խաղը, և նրանք հնարավորություններ ունեցան։ 4:0 հաշվով հաղթելը ֆանտաստիկ է»,- Կլոպի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» երաշխավորեց խմբում առաջին տեղը՝ վաստակելով 12 միավոր։ Եզրափակիչ տուրում «Լիվերպուլը» կհանդիպի «Յունիոնին»։