«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ստեղծել է 33 գոլային պահեր։ Սա առաջնության ամենաբարձր ցուցանիշն է:
2-րդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացին 32 գոլային պահ է ստեղծել խաղընկերների համար։
Լավագույն եռյակը եզրափակում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, ով ստեղծել է 31 գոլային պահ։
Ինչ վերաբերում է Տրիպյեին, ապա այս մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում և կատարել 7 գոլային փոխանցում։
























































