Իտալական «Ֆրոզինոնեի» գերմանացի հարձակվող Արիյոն Իբրահիմովիչը յուրահատուկ նվաճման է հասել։
17-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի «Էմպոլիի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ իր թիմին հաղթանակ բերելով 2-1 հաշվով։
Ինչպես նշում է Opta-ն, Իբրահիմովիչն այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաերիտասարդ խաղացողն է, ով մեկ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Արիյոն Իբրահիմովիչը Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ է և վարձավճարով հանդես է գալիս «Ֆրոզինոնեում»: Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում գերմանացի հարձակվողը հինգ հանդիպումներում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երիտասարդ ֆուտբոլիստը մեկ գոլի հեղինակ է դարձել նաև Իտալիայի գավաթի խաղարկությունում։























































