Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2029 թվականը։ Այս մասին հայտնում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը։
20-ամյա Կամավինգան երկու տարի առաջ է միացել «Լոս Բլանկոսին» ֆրանսիական «Ռենից»: Տրանսֆերային գումարը կազմել է 40 միլիոն եվրո: Իր դեբյուտային մրցաշրջանի ավարտին Էդուարդուն օգնեց մադրիդյան թիմին հաղթել Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:
Այս մրցաշրջանում Էդուարդու Կամավինգան 12 հանդիպում է անցկացրել Կառլո Անչելոտիի թիմի կազմում իսպանական Լա լիգայում և արդյունավետ գործողություն չի գրանցել։
























































