«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներում VAR համակարգի մասին։
«Շատ մարզիչներ VAR էին ուզում: Իսկ հիմա, երբ իրենց դեմ է աշխատում, ասում են՝ ամոթ է, դժվար է։ Եվ ես չեմ խոսում Արտետայի մասին, ոչ, ոչ նրա մասին»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» 4։1 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»։ Մրցավարը խաղադաշտից հեռացրել էր «Տոտենհեմի» 2 խաղացողի։
























































