Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալն» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է 1 մլրդ եվրո աշխատավարձ, հայտնում է Le10sport-ը՝ հղում անելով լրագրող Գիլյեմ Բալագային։
Աղբյուրի համաձայն, նույնիսկ այն ժամանակ, երբ Մեսսին խաղում էր ՊՍԺ-ում, «Ալ-Հիլալի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ և առաջարկ արել ֆուտբոլիստին: Սակայն արգենտինացին երբեք լրջորեն չի դիտարկել այս առաջարկը և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։
Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ նվաճել է Լիգայի գավաթը։























































