Երեկ Կոլումբիայի բենզալցակայաններից մեկից առևանգել էին «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ծնողներին։ Բարեբախտաբար՝ նրանք փրկվել են։
Մի քանի ժամ առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց Դիասի մոր փրկության մասին։ Այժմ Daily Mail-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի հորը ևս փրկել են։
Դա տեղի է ունեցել Կոլումբիա-Վենեսուելա սահմանի մոտ. հանցագործները, ըստ ամենայնի, մտադիր էին եղել տղամարդուն հարևան երկիր տեղափոխել։
2023/2024 մրցաշրջանում Լուիս Դիասը անգլիական թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Դրանցում հարձակվողը երեք գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել: