Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Ռեալի» դեմ խաղի արդյունքը հիասթափեցնող է անվանել։
Լա լիգայի 11-րդ տուրի կլասիկոյում «Բարսելոնան» պարտվել է 1:2 հաշվով։
«Հիասթափություն։ Մենք լավ հանդիպում անցկացրինք և լավ մարզավիճակում էինք։ «Ռեալի» պես թիմին գոլ խփելու համար շատ հնարավորություններ պետք չեն։ Եվ նրանք դա նորից ապացուցեցին։
Ես չեմ գնահատում հակառակորդ թիմի խաղացողներին։ Ջուդ Բելինգհեմը երկու գոլ խփեց և փոխեց «Ռեալի» խաղը»,- ասել է կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Marca-ին։
























































