Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Բրենտֆորդին» և 0։2 հաշվով պարտություն է կրել։
Հանդիպման հաշիվը խաղի 58-րդ րոպեին բացել է «Բրենթֆորդի» պաշտպան Իթան Պիննոքը։ 90+6-րդ րոպեին Բրայան Մբեմոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
«Բրենտֆորդն »Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։ Թիմը 10 խաղում վաստակել է 13 միավոր։ «Չելսին» 12 միավորով 11-րդ տեղում է։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Տոտենհեմը» (26):