Միլանի «Ինտերը» 2023 թվականին նվաճեց Սուպերգավաթը և Իտալիայի գավաթը, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի՝ եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ։
Ակումբի նախագահ Սթիվեն Չանը մեկնաբանել է այս տարվա իրադարձությունները.
«Այս տարին հաստատեց մեր արագ աճը։ Մենք հասել ենք կայունության, մշտական աճի, այս ամենը ձեռք է բերվել հնգամյա ցիկլում, ինչպես նախատեսված էր։
Այս մրցաշրջանում մենք ցույց ենք տալիս, որ ավելի մեծ հավակնություններ ունենք։ Մենք կրկին Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն ենք»,- Չանի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
























































