Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խաղի մասին։
«Արդյոք Բելինգեմը կլինի՞ Անգլիայից հաջորդ «Ոսկե գնդակի» դափնեկիրը: Միանգամայն հնարավոր է, իհարկե։ Նա յուրահատուկ խաղացող է: «Ոսկե գնդակը» նվաճելու համար պետք է լավագույնը լինել մեծ ակումբում: Եթե Մադրիդի «Ռեալը» հաղթի Լա Լիգան կամ Չեմպիոնների լիգան, ապա Ջուդը կարող է նման նվաճման հասնել:
Անգլիայում բոլորն արդեն սովոր են Ջուդի ելույթին։ Նա ոչ միայն հիանալի ֆուտբոլիստ է, այլ նաև հրաշալի տղա է, շատ հաճելի մարդ։ Ջուդն ամեն ինչ ունի մեծ ֆուտբոլիստ դառնալու համար։ Չնայած տարիքին՝ նա համարձակ է և վճռական։
Արտասահմանյան առաջնությունում հաջողության գրավականներից մեկն արագ ադապտացիան է: Պետք է խոսել տեղական լեզվով, իմանալ սովորույթները և ինտեգրվել հասարակությանը: Իսկ Ջուդն անում է այս ամենը, ցանկանում է որքան հնարավոր է շուտ խոսել իսպաներեն»,- Օուենի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































