ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Միլանի» նկատմամբ տոնած հաղթանակը (3-0).
«Ամեն ինչ լավ անցավ։ «Միլանը» առաջին 25 րոպեներին մեզանից լավ խաղաց հանդիպման սկզբում: Իսկ հետո գոլը փոխեց խաղի ընթացքը։ Ես շատ ուրախ եմ:
Ի՞նչ ասացի խաղացողներին: Հանդիպման սկզբում գնդակներ ես կորցնում, դա նման է վստահության պակասի: Պաշտպանությունում լավ էինք գործում և կարողացանք հաղթահարել մեր սխալները։
Մենք ցուցադրեցինք ավելի շատ հանգստություն, ավելի շատ վերահսկողություն: Մենք ավելի շատ հնարավորություններ ստեղծեցինք։ Մենք խաղում ենք թիմով, բոլորս պետք է հարձակվենք, բոլորս պետք է պաշտպանվենք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
























































