Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարռլո Անչելոտին կարող է մնալ մադրիդյան ակումբում։
Ինչպես հայտնում է լրագրող Ռամոն Ալվարեսը սոցցանցերում, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել իտալացի մասնագետին, և կողմերը բանակցություններ են վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ Անչելոտին Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։ Մինչ այդ իտալացի մասնագետը գլխավորել է անգլիական «Էվերթոնը»։
Այս պահին մադրիդյան ակումբը գլխավորում է իսպանական Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 10 հանդիպումների արդյունքներով վաստակելով 25 միավոր։
























































