Ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաջողությամբ սովորում է իսպաներեն և հարմարվում «Ռեալ Սոսյեդադին»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 21-ին Զախարյանն իր առաջին ելույթն ունեցավ «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում, նա ամբողջ առաջին խաղակեսը խաղադաշտում անցկացրեց Իսպանիայի առաջնության տասներորդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում (1:0):
«Նա հաջողությամբ կատարելագործում է իր իսպաներենը և հարմարվում է ակումբին»,- ասված է հայտարարությունում։
























































