«Ատլետիկի» նախագահ Ջոն Ուրիարտեն խոսել է Նիկո Ուիլյամսի հետ նոր պայմանագիր կնքելու հավանականության մասին։
«Մենք հանգիստ ենք։ Մենք վստահ ենք, որ նա նոր պայմանագիր կստորագրի ու կմնա մեզ հետ, այդպես էլ կլինի։
Մենք ստեղծում ենք գրավիչ նախագիծ։ Նիկո Ուիլյամսը տարիներ շարունակ դրա մի մասն է լինելու»․- Ուրիարտեի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
























































