Հեդվիգես Մադուրոն կարող է դառնալ «Այաքսի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ամստերդամյան ակումբը հայտարարել էր Մորիս Ստեյնին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Մադուրոն գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում։
Ամստերդամյան թիմը 8 խաղ է չի հաղթել։ Նիդերլանդների առաջնությունում երկրի ամենատիտղոսակիր ակումբը 7 խաղից հետո 5 միավորով նախավերջին տեղում է։
























































