«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին։
«Ուրախ եմ, որ Քեյնը տեղափոխվեց «Բավարիա». Մենք համոզեցինք ազգային հավաքականի ավագին հեռանալ Անգլիայից։
Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է։ Նա ամեն ինչ ունի՝ տաղանդ, հմտություններ, ճիշտ աուրա, անհատականություն։ Նա ավելի կբացվի, երբ այստեղ զգա ինչպես տանը: Այդ ժամանակ մենք կտեսնենք նրա ողջ ներուժը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
























































