«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է հեռանալ իր պաշտոնից։
Todofichajes-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն մասնագետին փոխարինող թեկնածուներ է դիտարկում։ Ներաձուրիների համար առաջնային տարբերակը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ «Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրված է նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով։
Դիեգո Սիմեոնեն 2011 թվականից է գլխավորում Մադրիդի «Ատլետիկոն»։ Այս ընթացքում մադրիդյան ակումբը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը, երկու անգամ հաղթել է Եվրոպա լիգան ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթը։
Ժոզե Մոուրինյուն «Ռոմա»-ն գլխավորում է 2021 թվականից։ Հռոմեական ակումբի հետ պորտուգալացի մասնագետը 2021/2022 մրցաշրջանում հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։
























































