Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», այս մասին հայտնի է դարձել Football Insider-ին։
Աղբյուրի համաձայն՝ «Ման․Սիթիի» ղեկավարությունը կարող է հրաժարվել 32-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային նոր պայմանագրից։ Պատճառը վերջին շրջանում փորձառու խաղացողի հաճախակի վնասվածքներն են։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կևինը ընդամենը մեկ գոլ է խփել։