«Բարսելոնայի» 17-ամյա խաղացող Մարկ Գույուն մեկնաբանել է կատալոնական թիմի հիմնական կազմում իր նորամուտի խաղում խփած գոլը։ Հիշեցնենք, որ Գույուի գոլի շնորհիվ «Բարսելոնան» Լա լիգայի 10-րդ տուրում հաղթել է «Աթլետիկին»։
«Ես չեմ հավատում. շունչս կտրվում է: Վայելում եմ այս պահը: Դուք չեք կարող դա պատկերացնել: Ես ամբողջ կյանքս աշխատեցի, որպեսզի օգտվեմ այս հնարավորությունից, և դա ինձ հաջողվեց։
Ժոաո Ֆելիքսը վերահսկում էր գնդակը, տեսա, որ պաշտպանների հետևում տարածություն կա, նա գնդակը փոխանցեց ինձ և ես հաղթեցի Ունայ Սիմոնին։ Ինձ համար մեծ պատիվ է գոլ խփել նման մակարդակի դարպասապահին։ Չավին ինձ ասաց, որ աշխատեմ, այդ հնարավորությունները կգան։
Լա Մասիան բաց է։ Մեծ աշխատանք է կատարվել, և մենք պետք է այն օգտագործենք ակումբի համար դժվար պահերին, ինչպես հիմա։ Ինիգո Մարտինեսն ինձ ասաց, որ այսօր չեմ կարողանա քնել, բայց կվայելեմ այս պահը։ Ես ակադեմիայի խաղացողներին ասում եմ, որ շարունակեն աշխատել, որ նրանք բոլորն իսկապես կարող են հասնել այստեղ»,- ասել է Գիուն Esports 3-ի եթերում:
Իսպանական Լա Լիգայի տասը խաղից հետո «Բարսելոնան» 24 միավորով երրորդ տեղում է։ «Աթլետիկը» 17 միավորով վեցերորդն է:
























































