Ֆուտբոլի Չեմպիոնների լիգալի 1/8-րդ եզրափակիչի «Լիվերպուլ» — «Աթլետիկո» զույգի հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում։
Մադրիդում կայացած առաջին խաղում հաղթել էր «Աթլետիկոն»։ «Լիվերպուլը» պատասխան խաղի հիմնական ժամանակում հաղթեց 1-0 հաշվով։ 43-րդ րոպեին աչքի էր ընկել Ջորջինիո Վեյնալդումը։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց «մերսիսայդցիների» հաղթանակով՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկում՝ 94-րդ րոպեին «Լիվերպուլը» երկրորդ գնդակն ուղարկեց Յան Օբլակի դարպասը։ Աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։ 97-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Ադրիանի «նվերը» օգնեց հյուրերին կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Մարկոս Լյորենտեն։ 105+1 րոպեին Մարկոս Լյորենտեն երկրորդ գնդակն ուղարկեց Ադրիանի դարպասը՝ ձևակերպելով դուբլ։ Խաղի վերջին րոպեին Ալվարո Մորատան ձևակերպեց պատասխան խաղի վերջնական հաշիվը՝ 3-2։
Երկու խաղերի արդյունքում «Աթլետիկոն» հաղթում է 4-2 և դուրս է գալիս քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով լիգայի գործող գավաթակիրին։