Հոլանդական Էրեդիվիզիի 9-րդ տուրի «Ուտրեխտ» — «Այաքս» (4:3) հանդիպումն ընդհատվել է խաղադաշտ նետմված բաժակի պատճառով, խաղի վերսկսումից հետո տանտերերը խփել են հաղթական գնդակը, հայտնում է ESPN-ը։
90-րդ րոպեին «Ուտրեխտի» և «Այաքսի» միջև հանդիպումը դադարեցվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ տրիբունաներից խաղադաշտի եզրային հավշտված նետված պլաստիկե բաժակի պատճառով։ Խաղը վերսկսելուց հետո «Այաքսը» անմիջապես գոլ է բաց թողել ու զիջել մցրակցին։ Ամստերդամի թիմը մրցաշրջանի վատագույն մեկնարկն է գրանցել ակումբի պատմության մեջ:
Էրեդիվիզիում անցկացրած ինը խաղից հետո «Ուտրեխտը» վեց միավորով 16-րդ տեղում է՝ փլեյ-օֆֆի գոտում։ «Այաքսը» 7 խաղից հետո հինգ միավոր ունի իր ակտիվում և 17-րդ հորիզոնականում է՝ վտանգավոր գոտում։ Հոլանդիայի առաջնության միանձնյա առաջատարը ՊՍՎ-ն է՝ 27 միավոր։
























































