Iտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել է «Ջենոային» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդպման հաշիվը 68-րդ րոպեին բացել է «Ատալանտայի» խաղացող Ադեմոլա Լուկմանը, իսկ խաղավարտին՝ 90+6-րդ րոպեին Էդերսոնը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ երկրորդ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։
Իտալական Ա Սերիայում անցկացրած 9 խաղից հետո «Ատալանտան» 16 միավորով վեցերորդ տեղում է։ «Ջենոան» ութ միավորով 15-րդ տեղում է։
























































