«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գոհ է թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղից։
«Տաղանդները հաղթանակներ են բերում։ Լեաուի տաղանդն ակնհայտ է, նույնիսկ խոսելու բան չկա։ Մարդիկ մարզադաշտ են գալիս հենց այն դիտելու համար։ Նրա համեմատ մնացած բոլոր խաղացողները ձանձրալի են»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
























































