«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է մրցաշրջանի սկզբում ակումբի կազմում իր ցույց տված խաղը։
«Ուրախ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ այդքան լավ է ընթանում: Բայց ես պետք է արժանին մատուցեմ իմ թիմակիցներին, ովքեր ինձ այդքան լավ են աջակցում: Դա իսկապես հիանալի զգացողություն է»,- Քեյնի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Մայնցի» դարպասը խփած գոլը, որը Քեյնը խփեց երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դարձավ անգլիացի հարձակվողի տասներորդ գոլը մյունխենյան ակումբի կազմում։ Ընդհանուր առմամբ, Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 11 խաղում ունի 10 խփած գոլ ու 5 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիայում» է հանդես գալիս այս ամառվանից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։