Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, այս մասին հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ աստղային ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Ահլին»:
Սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ժունիորի տրանսֆերի համար վճարել մոտ 200 միլիոն եվրո։ Ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ նման առաջարկը մադրիդյան կողմին կստիպի մտածել հարձակվողի հնարավոր տրանսֆերի մասին։
Վինիսիուսը Արքայական ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ 23-ամյա բրազիլացու տրանսֆերային արժքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
























































