«Նյուքասլ Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված «Կաչաղակների» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի անօրինական խաղադրույքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Նյուքասլ Յունայթեդը» կարող է հաստատել, որ Սանդրո Տոնալիին հետաքննում են իտալական դատախազները և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) անօրինական խաղադրույքների համար:
Սանդրոն ամբողջությամբ ներգրավված է հետաքննության մեջ և կշարունակի համագործակցել բոլոր պատկան մարմինների հետ։
Նա և իր ընտանիքը կշարունակեն լիարժեք աջակցություն ստանալ ակումբից:
Այս շարունակական գործընթացի պատճառով Սանդրոն և «Նյուքասլ Յունայթեդն» այս պահին չեն կարող այլ մեկնաբանություններ տալ»,- ասվում է «կաչաղակների» պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Տոնալին կարող է որակազրկվել մեկ տարի ժամկետով։
























































