Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կմնա ազգային հավաքականի ավագը։
«Իլկայը կմնա մեր ավագը։ Կարևոր է, որ մենք փոփոխություն ունենանք»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել Bild-ը։
2016 թվականից ազգային հավաքականի ավագը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն է։ Վնասվածքի պատճառով 37-ամյա դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել նախորդ տարվանից։ Գյունդողանն ազգային հավաքականում ավագի թևկապը ստացել է այս տարվա սեպտեմբերին։
























































