Հարավային Ամերիկայի գոտու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Պերուի հավաքականի դարպասը։
Երկու գոլերն էլ խփեց Լիոնել Մեսսին։
Այս հաղթանակից հետո Արգենտինան 12 միավորով առաջատար է։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 թիմ։
























































