Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Իթիֆաքը» 30-ամյա անգլիացու հետ պայմանագիր կկնքի 2024 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն այժմ մարզվում է ակումբի ճամբարում։
Լինգարդը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում»: