«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն մեկնաբանել է ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա նշել է, որ դեռ չի խոսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Մեր միակ խոսակցությունը կապված էր իմ նշանակումից հետո միմյանց հետ ծանոթանալու հետ: Դե Յոնգը իդեալական տարիքում է որպես ֆուտբոլիստ և հիանալի մակարդակով է խաղում։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք, որ նա թիմում մնա ևս մի քանի տարի»,- Դեկուի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։