Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։
Ֆուտբոլիստը բաց է թողել Նիդերլանդների հավաքականի հետ հանդիպումը (2:1): Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիան ընկերական հանդիպում կանցկացնի Շոտլանդիայի հետ։
«Խաղից անմիջապես առաջ նա մկանային խնդիրներ ուներ: Պետք է տեսնենք, թե նա ինչ մարզավիճակում կլինի հաջորդ մարզումներին, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ է խաղալ երեքշաբթի, թե՞ ոչ»,- Դեշամի խոսքն է մեջբերում Telefoot-ը։
Ֆրանսիայի հավաքականը երաշխավորել իր մասնակցությունը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին։