«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հետևում է խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո դուրս է մնացել կազմից։ Այնուամենայնիվ, կատալոնական ակումբը չի պատրաստվում հունվարին վարձակալել անգլիացի կիսապաշտպանին։
«Բարսելոնան» պատրաստ է վարձակալել Սանչոյին 2024 թվականի ամռանը, եթե կիսապաշտպանը համաձայնվի կրճատել իր աշխատավարձը։