«Ինտերի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը խոսել է Իտալիայում խաղալու մասին։
«Սա լեգենդար ակումբ է։ «Ինտերում» խաղացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սամուել Էտո’Օն ու Խավիեր Զանետին, որը մինչ օրս աշխատում է այստեղ: Բոլորը հավատում են ինձ։ Ինձ աջակցում են խաղացողները, ղեկավարությունը, մարզչական շտաբը։ Սա արտացոլվում է ելույթներում, ես իսկապես լավ եմ զգում ինձ «Ինտերում»»,- Պավարի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ անցած 27-ամյա պաշտպանն ամռանն էր տեղափոխվել էր միլանյան ակումբ։