Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզը արձագանքել է հավաքականի երկրպագուի կողմից հարձակվող Նեյմարի վրա պոպկորնի տոպրակ նետելուն։ Դա տեղի է ունեցել ԱԱ-2026-ի ընտրական խաղում Բրազիլիայի և Վենեսուելայի հավաքականների միջև։
«Ես դրան ընդհանրապես հավանություն չեմ տալիս: Մի տոպրակ պոպկորն նետելը ձեզ ոչ մի տեղ չի հասցնի: Դա ուղղակի անհարգալից վերաբերմունք է նրանց հանդեպ, ովքեր եկել են խաղալու և փորձել են անել ամեն ինչ, ինչ կարող են»,- Դինիսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հոկտեմբերի 13-ին Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի 3-րդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Վենեսուելայի ընտրանու հետ։