«Միլանի» նախկին խաղացող Կևին-Պրինս Բոատենգը պատմել է, թե ինչպես է բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն օգնել իրեն խաբել կնոջը, երբ երկու խաղացողներն էլ խաղում էին միլանյան ակումբում։
«Երբեմն երեկույթների էի գնում Ռոնալդինյոյի հետ: Բայց ես միշտ կնոջս ասում էի, որ գնացել եմ պոկեր խաղալու։ Մի օր կնոջս հետ մնացի տանը։ Առավոտյան ժամը չորսին հեռախոսս զանգեց։ Ես տեսա, որ դա Ռոնին էր: Կինս հարցրեց. «Ի՞նչ եղավ քեզ: Պատասխանի՛ր»։ Բայց ես չէի ուզում դա անել, քանի որ կարծում էի, որ նա, հավանաբար, խնջույքի է և գուցե հարբած է: Նա համառորեն զանգում էր, և ես ստիպված էի պատասխանել նրան։ Ես իջեցրեցի հեռախոսիս ձայնը։ «Որտեղ ես?»,- բղավեց նա: Հետին պլանում բարձր երաժշտություն էր լսվում։ Ես ասացի նրան. «Իմ անկողնում»: Ինչին ի պատասխան Ռոնալդինյոն ասաց. «Արի այստեղ: Ասա կնոջդ, որ գնում ես պոկեր խաղալու, ինչպես միշտ ես անում»: Կինս լսեց այս խոսքերը և հասկացավ, որ երկար տարիներ ես ստում էի նրան պոկերի մասին»,-Բոատենգի խոսքերն է մեջբերում Marca-ն։