Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Իսպանիայի առաջնության հանդիպումներում ռասիստական պահվածքի խնդրի մասին։
«Ես ասացի, որ Իսպանիան ռասիստական երկիր է Վալենսիայում տեղի ունեցածի պատճառով, բայց մնացած բոլոր արտագնա խաղերում, որոնք տեղի են ունեցել մինչ այդ, ռասիզմի դրվագներ են եղել: Նրանք երբեք ոչինչ չեն արել դրա դեմ: Ես արդեն խոսել եմ Լա Լիգայի հետ որոշ փոփոխություններ կատարելու մասին: Նրանք ինձ չլսեցին։ Նրանք ինձ լսեցին միայն այն պահից, երբ ամբողջ աշխարհը սկսեց խոսել Իսպանիայի մասին։ Դա նրանց ստիպեց արձագանքել»,- Ժունիորի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում «Վալենսիայի» հետ խաղից հետո բրազիլացի ֆուտբոլիստն ասել էր, որ չղջիկների երկրպագուներն իրեն վիրավորել են ռասիզմի հիմքով, իսկ ավելի ուշ ասել, որ Իսպանիան ռասիստական երկրի իմիջ է ստեղծում։