Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքսանդր Ռասպուտկոն բելգիական «Անտվերպենի» հետ ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի խաղից հետո (2:1) փախել է թիմի ճամբարից, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ 19-ամյա ֆուտբոլիստի բացակայությունը նկատել են միայն թռիչքից առաջ։ Ընդ որում, նա դադարել է պատասխանել հեռախոսազանգերին ու ջնջել է բոլոր գրառումները սոցցանցերում։
Brutal Football տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Ռասպուտկոն գտնվում է Ռուսաստանի տարածքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ռասպուտկոն «Շախտյորի» սան է։ Նա դարձել է Ուկրաինայի չեմպիոն Մ14 (2018), Մ15 (2019) և Մ17 (2021) հավաքականների կազմում։